Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում՝ «Խետաֆե» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման ժամանակ, մադրիդյան ակումբի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով կարմիր քարտ:
Ֆուտբոլի Իսպանիայի կարգապահական օրենսգրքի 94-րդ հոդվածի հատկանիշների համաձայն (այն է՝ մրցավարին վիրավորել.- «Առաջին լրատվական»)՝ Ֆաբիո Կոենտրաուն կորակազրկվի 4-12 խաղով:
Հանդիպման գլխավոր մրցավար Միգել Անխել Պերես Լասան իր՝ խաղից հետո կազմած արձանագրությունում նշել է. «Խաղի 88-րդ րոպեին Ֆաբիո Կոենտրաուն հեռացվեց խաղադաշտից հետևյալ քայլի պատճառով. հանդիպման դադարի ժամանակ ֆուտբոլիստն ինձ հետ զրույցում իրեն թույլ է տվել վիրավորական արտահայտություն՝ ուղղված իմ անձի հասցեին՝ ասելով. «Ի՞նչ ես անում, անառակի տղա»:






































