«Նյուքասլ»-ի գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն ԱՊԼ-ի գավաթի 2012/13թթ մրցաշրջանի խաղարկության երկրորդ տուրի շրջանակներում «Չելսի»-ից կրած պարտությունից հետո հայտարարել է, որ Ռոբերտո Դի Մատեոյի թիմի անցած և ընթացիկ մրցաշրջանների ամենաէական տարբերությունն Էդեն Ազարի առկայությունն է:
Բելգիացի կիսապաշպանը «Չելսի»-ի կազմը համալրել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Անգլիայի առաջնության 3 հանդիպումների ընթացքում 21-ամյա խաղացողը կատարել է 6 արդյունավետ փոխանցում, իսկ «Նյուքասլ»-ի հետ կայացած խաղում գոլ է հեղինակել 11 մետրանոց հարվածի արդյունքում:
««Չելսի»-ի անցած և ընթացիկ մրցաշրջանների ամենաէական տարբերությունն այն է, որ այժմ նրանց թիմում հանդես է գալիս Էդեն Ազարը: Նրա դեմ դժվար է խաղալ: Ազարը հանճարեղ ֆուտբոլիստ է: Նա վերափոխել է «Չելսի»-ի խաղը»,- հայտարարել է Պարդյուն:







































