Ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել է 6 օր և, անկասկած, Մադրիդի «Ռեալ»-ի համար այս ժամանակահատվածն ամենաթեժն է լինելու: SkySport24-ի տեղեկացմամբ` բրազիլացի պաշտպան Մայկոնի գործակալը ժամանել է Իսպանիայի մայրաքաղաք` իր հաճախորդի հնարավոր տեղափոխության վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ «արքայական ակումբ»-ը հրաժարվել է Մայկոնի տրանսֆերը գնելու մտքից, սակայն խաղացողը չի հուսալքվում և ցանկանում է խաղալ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում: Հարկ է նշել, որ «Ինտեր»-ի ֆուտբոլիստը չի հայտավորվել իր ակումբի առաջիկա հանդիպմանը:








































