«Մանչեսթր Յունայթեդ»-ն ամռանը պատրաստվում է ձեռք բերել «Պալերմո»-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեին: Corriere Dello Sport-ի հաղորդմամբ, անգլիական ակումբն արգենտինացու համար պատրաստ է վճարել 40 մլն եվրո:
«Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի կարծիքով, 21-ամյա կիսապաշտպանը կարող է փոխարինել Փոլ Սքոուլզին, ով շուտով կավարտի կարիերան:
Պաստորեն ոգևորված չէ սիցիլիական ակումբը լքելու հնարավորությունից, բայց «Պալերմո»-ի նախագահ Մաուրիցիո Ձամպերինիի համար նման առաջարկից հրաժարվելը ճոխ կլինի: