Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցները դժգոհություն ունեն իրենց աշխատավարձերի չափից: Նրանք երանի են տալիս Վարդան Օսկանյանի ղեկավարման տարիներին, երբ իրենք հաճախակի էին խրախուսանքներ ստանում:
«Մինչդեռ այժմ դրանք տրվում են միայն նախարարի «սիրելի մերձավորներին», իսկ հասարակ աշխատակիցները ոչ միայն չեն արժանանում այդ ւտվին, այլև շատ չնչին աշխատավարձ են ստանում: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով այս լուրերը, փոխանցեց. «ԱԳՆ աշխատակիցների աշխատավարձերի չափը սահմանված է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, իսկ խրախուսանքները տրվում են տվյալ տարվա պետական բյուջեով հատկացված աշխատավարձի ֆոնդի տնտեսումների հաշվին, ու տրվող խրախուսանքների չափը և հաճախականությունը պայմանավորված են տնտեսված գումարների չափից:
Վերջին տարիներին ևս ՀՀ ԱԳՆ աշխատակիցների խրախուսանքի վճարումը շարունակվում է կատարվել՝ ելնելով վերոնշյալ սկզբունքից»: