Գերմանիայի խոշոր ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Զիգմար Գաբրիելը շվեյցարական բանկերին մեղադրել է հարուստ գերմանացիների հարկերից խուսափելուն աջակցելու մեջ: Այս մասին գրում է The Financial Times-ը: Գաբրիելը ֆինանսական հաստատությունների գործողություններն անվանել է «լուրջ կրիմինալ» և հայտարարել է, որ ԳԴՀ-ն պետք է պատժամիջոցներ սահմանի այն բանկերի հանդեպ, որոնք աջակցում են հարկայինից խուսափելուն:
Ներկա դրությամբ Գերմանիայի և Շվեյցարիայի իշխանությունների միջև կա համաձայնագիր, ըստ որի՝ այն հարուստ գերմանացիները, որոնք խուսափում են հարկերից`շվեյցարական բանկերում պահելով իրենց կապիտալը, պետք է հարկվեն լրացուցիչ հարկերով:
Ենթարդվում է, որ նրանք Շվեյցարիայում էլ կվճարեն այնքան հարկ, որքան ԳԴՀ-ում: