Մասիս քաղաքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար պայքարն ընթանալու է ոչ միայն ՀՀԿ և ԲՀԿ թեկնածուների, այլև, ամենայն հավանականությամբ, երկու ԲՀԿ-ական թեկնածուների միջև»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Երեկվա դրությամբ այնտեղ առաջադրվել էին ՀՀԿ-ական թեկնածու Սաշա Հակոբյանը, անկուսակցական Նորայր Նահապետյանը և ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանը, որը, ի դեպ, Մասիսի գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Դմիտրի Նազարյանի տեղակալն է»:
«ժողովուրդ»-ի հետ զրույցում գործող քաղաքապետ Նազարյանն ասաց, որ պատրաստվում է առաջադրվել. «Իմ անունը կլինի: Իսկ իմ տեղակալը, որ առաջադրվել է, այդ հարցն ինձ հետ չի քննարկել: Ոչինչ, Ծառուկյանն այստեղ չի, կգա, կկարգավորի»,-ասել է նա: