Ռուսաստանի «Գազպրոմ» էներգետիկական ընկերությունը հերքել է իտալական մամուլում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ կազմակերպությունը պատրաստվում է գնել «Միլան»-ի բաժնետոմսերի 25 տոկոսը: Ավելի վաղ հայտարարվում էր, որ Ա Սերիայի գրանդին նման առաջարկ է արվել:
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է «Գազպրոմ» ԲԲԸ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:








































