Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով` ֆուտբոլն ԱՄՆ-ում երբեք չի լինի գլխավոր մարզաձև:
«Ծանոթ եմ այդ հիասքանչ երկրի մարզական մշակույթին: Ես գիտեմ, որ ֆուտբոլն այստեղ երբեք չի լինի գլխավոր մարզաձև:
Սակայն դրական եմ համարում այն փաստը, որ ֆուտբոլի զարգացման համար ԱՄՆ-ում լուրջ քայլեր են ձեռնարկվում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:







































