Ինչպես հաղորդում է գերմանական հայտնի Bild պարբերականը, Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է «Շալկե 04»-ի և Հունաստանի ազգային հավաքականի պաշտպան Կիրիակոս Պապադոպուլոսի ծառայություններով:
Ըստ աղբյուրի՝ իսպանական թիմը ցանկանում է ձեռք բերել քսանամյա խաղացողի տրանսֆերը՝ Ռիկարդո Կառվալյուին փոխարինելու նպատակով: Նշենք, որ Կառվալյուն «Ռեալ»-ի հետ չի մեկնել ԱՄՆ՝ նախամրցաշրջանային խաղերին մասնակցելու:
Հատկանշական է, որ երիտասարդ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Միլան»-ը:
Վերջին մրցաշրջանում հույն պաշտպանը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ:









































