«Մալագա»-ի կիսապաշտպան Սանտի Կասորլան Twitter-ի իր էջում հաստատել է, որ տեղափոխվում է Լոնդոնի «Արսենալ»:
«Կարող եմ ասել, որ ես «Արսենալ»-ի խաղացող եմ»,- գրել է Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների` ֆուտբոլիստն արդեն գտնվում է Լոնդոնում, որտեղ կենթարկվի բժշկական քննության: 27-ամյա խաղացողի տրանսֆերային գործարքի արժեքը կկազմի 20 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Կասորլան «Մալագա» է տեղափոխվել «Վիլյառեալ»-ից 2011 թվականի ամռանը: Անցած մրացշրջանում նա անցկացրել է 38 հանդիպում` դառնալով 9 գոլի հեղինակ:









































