«Լիվերպուլ»-ի հարձակվող Էնդի Քերոլը չի ընդգրկվել «Գոմել»-ի հետ խաղին մասնակցելու հայտացուցակում: Նշենք, որ այդ խաղը տեղի է ունենալու Եվրոպայի լիգայի շրջանակներում:
Ըստ տեղեկությունների՝ Քերոլը մկանների հետ կապված խնդիրներ ունի և այդ պատճառով չի խաղալու: Սակայն բրիտանական մամուլը պնդում է, որ ֆուտբոլիստի՝ խաղին հայտավորված չլինելու պատճառը ոչ թե վնասվածքն է, այլ այն, որ նա շուտով հեռանալու է անգլիական թիմից:
The Sun-ի հաղորդմամբ՝ «Վեսթ Հեմ»-ը պատրաստ է Քերոլի տրանսֆերի համար վճարել 36 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլ»-ը:
Ավելի վաղ «Կարմիրներ»-ը համաձայնել էին Քերոլի իրավունքները վարձակալության հիմունքներով տրամադրել «Վեսթ Հեմ»-ին՝ 2 միլիոն ֆունտի դիմաց և մերժել էին «Նյուքասլ»-ին:






































