Բադմինտոնի միջազգային կոմիտեն լսումներ է կատարում Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում մասնակցած 4 բադմինտոնիստների վերաբերյալ, որոնք մեղադրվում են միտումնավոր պարտություն կրելու փորձ կատարելու մեջ:
Մեղադրանքը հետևյալն է՝ «նրանք չեն փորձել հաղթանակ տանել, որը սպորտի գլխավոր գրավականներից է: Այդ քայլով նրանք ևˊ վիրավորում են սպորտը, ևˊ վատ ազդեցություն թողնում վերջինիս վրա»:
Ըստ ֆեդերացիայի՝ նրանցից երկուսը ներկայացնում են Չինաստանը, մեկը՝ Հարավային Կորեան, մյուսը՝ Ինդոնեզիան:
Նշվում է, որ նրանք միտումնավոր փորձ չեն կատարել հաղթանակ տանելու՝ ցանկանալով խնայել իրենց ուժերը:
Ասում են, որ նրանց մասնակցությամբ խաղերն անգամ տաղտկալի են եղել հանդիսատեսի համար: