Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի շրջանակներում տեղի ունեցավ թենիսի՝ Էնդի Ռոդիք – Նովակ Ջոկովիչ հանդիպումը: Նովակը տարավ վստահ հաղթանակ՝ 6:2, 6:1: Սերբ թենիսիստը գնահատել է խաղը՝ նշելով, որ այն հրաշալի էր:
«Կատարյալ էր՝ բոլոր իմաստներով: Սա իմ այս տարվա լավագույն խաղն էր խոտի վրա: Ես չէի պատկերացնում, որ կարող եմ այդքան լավ խաղալ: Ընդհանրապես, վերջին երկու խաղերի ժամանակ ես շատ լավ հանդես եկա: Սա ինձ հավելյալ վստահություն է հաղորդում»,- ասել է Ջոկովիչը:









































