Հայաստանի 8-րդ ներկայացուցիչը 30-րդ ամառային Օլիմպիական խաղերում մնաց առանց մեդալի:
Ծանրամարտի տղամարդկանց մրցապայքարի 69 կգ քաշային կարգում Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում ցույց տվեց 148 կգ արդյունք և գրավեց 5-րդ տեղը:
Հրում վարժությունում 22-ամյա մարզիկը 2 անգամ չկարողացավ գլխավերևում պահել 177 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ` 181 կգ ծանրաձողը: