Լոնդոնի Օլիմպիական խաղերի ձյուդոյի կանանց մրցաշարում 63 կգ քաշայինների եզրափակչում Սլովենիայի ներկայացուցիչ Ուրշկա Ժոլնիրն առավելության է հասել չինուհի Սյույ Լիլիի նկատմամբ: Սլովենուհին նվաճել է օլիմպիական ոսկին:
Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակչում Սյույ Լիլին պարտության է մատնել Կորեայի ներկայացուցիչ Դա-Վուն Յունգին, իսկ Ժոլնիրը վաղաժամկետ հաղթանակ է տարել մոնղոլուհի Մունզայա Ցեդևսուրենի նկատմամբ:
1. Ուրշկա Ժոլնիր (Սլովենիա)
2. Սյույ Լիլի (Չինաստան)
3. Ժևրիզ Էմեյն (Ֆրանսիա) և Յոսի Ուենո (Ճապոնիա)








































