Ռոբին վան Պերսին համաձայն է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն չի ցանկանում ստանալ Ռունիից քիչ աշխատավարձ: Նշենք, որ անգլիացին այժմ ստանում է 220,000 ֆունտ շաբաթական:
Նշենք նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը այժմ էլ բանակցություններ է վարում «Արսենալ»-ի հետ՝ Վան Պերսիի տրանսֆերի ձեռքբերման համար, սակայն կողմերը չեն կարողանում համաձայնության գալ գումարի վերաբերյալ: «Թմբկահարներ»-ը Պերսիի տրանսֆերի դիմաց պահանջում են 30 միլիոն ֆունտ: «Մանչեսթեր Յունայթեդը», թերևս, պատրաստ է վճարել այդ գումարի գրեթե կեսը:










































