Հնդկաստանի պատվիրակությունը վրդովված է. Լոնդոնի՝ 2012 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հնդկաստանի պատվիրակության կազմում եղել է ինչ-որ կին՝ կարմիր վերանաշապիկով, ջինսե կապույտ տաբատով, որի ինքնությունը բացահայտված չէ:
«Նա չպետք է այդտեղ գտնվեր,- զայրացած ասել է Մուրալիդխարան Ռաջան,- մենք այդ հարցը կբարձրացնենք ու ճշտումներ կանենք կազմակերպիչներից: Մենք չգիտենք՝ ով է նա և ինչու էր մեզ հետ քայլում, ուստի պահանջում ենք ներողություն խնդրել: Այդ կինը մեզ անհարմար վիճակի մեջ գցեց ամբողջ աշխարհի ներկայությամբ. շուրջ տասը վայրկյան Օլիմպիական բոլոր տեսախցիկներն այդ կնոջ վրա էին»:









































