Շվեյցարացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Ռոժեր Ֆեդերերը Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում առաջին հաղթանակը տանելուց հետո խոսեց հանդիպման մասին՝ նշելով, որ հոգեբանորեն բարդ է խաղալը, երբ դրանից առաջ հաղթել ես Մեծ սաղավարտում:
«Հաճելի է վերադառնալ Ուիմբլդոնի կորտ՝ նամանավանդ հաշվի առնելով, որ ընդամենը որոշ ժամանակ առաջ ես հաղթող ճանաչվել Մեծ սաղավարտում, բայց խաղալը հոգեբանորեն բարդ է, քանի որ ես ցանկացած հանդիպմանը վերաբերվում եմ որպես եզրափակչի: Այս հաղթանակով, զգում եմ, ազատվեցի հոգեբանական բարդույթից: Հուսով եմ՝ մյուս խաղերում ավելի ազատ կլինեմ»,- AFP-ն մեջբերում է Ֆեդերերի խոսքերը:






































