400 մ մրցուղում ազատ ոճի Պեկինի օլիմպիական չեմպիոն Պակ Տե Խվանը որակազրկվել է որակավորման փուլում:
The Guardian-ի տեղեկացմամբ` 22-ամյա լողորդը, որ Պեկինի օլիմպիադայից հետո իր հայրենիքում գերաստղ էր դարձել, որակազրկվել է սխալ մեկնարկի պատճառով:
Պակի հեռացումը մեծացրեց մեկ այլ չինացու` Սուն Յանի` չեմպիոն դառնալու հնարավորությունները: Որակավորման փուլում աշխարհի երկակի չեմպիոնը ցույց է տվել լավագույն արդյունքը`3.45,07: