Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերում գյումրեցի 29-ամյա ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը տոնեց իր երկրորդ հաղթանակը։
60 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկն այս անգամ պարտության մատնեց ադրբեջանցի 21-ամյա ձյուդոիստ Իլգար Մուկիշևին։
Դավթյանի հակառակորդը 1/8 եզրափակիչում կլինի Սերժիո Պեսոա – Յերկեբուլան Կոսաև մրցավեճի հաղթողը։