Օլիմպիական բազմակի չեմպիոն, ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը հայտնել է, որ ներկայումս այնքան մարտական չի տրամադրված, որքան Պեկինի Օլիմպիադայի ժամանակ:
«4 տարի առաջ Պեկին էի գնում բոլորին հաղթելու, ռեկորդներ սահմանելու ցանկությամբ. 8 ոսկե մեդալ` 8 օրում: Իսկ ներկայումս ես և իմ մարզիչ Բոբ Բոումենն այնքան հանգիստ ենք, ինչպես երբևիցե չենք եղել: Իմ կարիերան ավարտին է մոտենում, և ես չեմ ցանկանում հաշվել հնարավոր մեդալները: Այժմ հարցն այլ կերպ է դրված:
Իհարկե, ես նպատակներ ունեմ: Ցանկանում եմ հաղթահարել մրցատարածությունն այնքան արագ, որքան կարող եմ: Ես գիտեմ նաև, որ եթե աշխարհի ամենաարագ լողորդը լինելու ցանկություն կա, պետք է ջանասիրաբար մարզվել ամեն օր և պատասխանատու պահին կենտրոնացնել ուժերը»,- Советский спорт-ի փոխանցմամբ` ասել է հանրահայտ լողորդը: