Հանրահայտ ուկրաինացի ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն չի շարունակելու մարզական կարիերան: «Եվրո-2012»-ի շրջանակներում կայացած Անգլիայի ընտրանու դեմ հանդիպումը ուկրաինացի ֆուտբոլիստի ակտիվ կարիերայի վերջին խաղը դարձավ: Այդ մասին լրագրողներին է հայտնել ինքը, Շևչենկոն` «Դինամո»-«Գովերլա» խաղի ավարտից հետո:
Անդրեյը հայտնել է նաև ապագայի համար ունեցած իր ծրագրերի մասին:
«Իմ ապագան կապված է քաղաքականության հետ: Վաղը ես պաշտոնապես կհայտնեմ այդ մասին»,- նշել է ֆուտբոլիստը:
«Դինամոմանիա»-ի կարծիքով` վաղը Շևչենկոն կհայտնի, թե որ քաղաքական ուժի հետ կգնա ընտրություններին ընդառաջ:








































