Հանրահայտ չինացի դերասան Ջեկի Չանը բրիտանական մամուլին տված հարցազրույցում պատմել է իր ֆուտբոլային նախասիրությունների մասին: Պարզվեց, որ դրանք բավական ճկուն են և վերջերս ևս մեկ անգամ փոփոխության են ենթարկվել:
«Ես երկար ժամանակ հետաքրքրվում եմ ֆուտբոլով և երկրպագում եմ ֆուտբոլային ակումբներին: Երբեմն ես երկպագում եմ Հոնկոնգի հավաքականին, երբեմն` Անգլիայի ընտրանուն, իսկ այժմ ես կերկրպագեմ «Մանչեսթեր Սիթի»-ին, որովհետև այնտեղ բազմաթիվ ընկերներ ունեմ»,- հայտարարել է դերասանը:








































