Ինչպես արդեն հայտնի է, Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունն այլևս հույս չի դնում կիսապաշտպան Կակայի վրա: Այս օրերին որոշվում է նրա մարզական կարիերայի շարունակման հարցը: Մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խորհուրդ է տվել բրազիլացուն տեղափոխվել ԱՄՆ:
Պորտուգալացու կարծիքով՝ Կակային անհրաժեշտ է տեղափոխվել MLS, քանի որ այնտեղ որոշ ակումբներ կարող են վճարել այն աշխատավարձը, որը նա պահանջում է: Խաղացողը դեմ չէ մնալ Իսպանիայում, սակայն ակումբն այլևս չի հետաքրքվում նրա ծառայություններով:










































