Պոգբան իր տարիքայինների շրջանում ֆուտբոլային ամենամեծ տաղանդներից է, և «Յուվենթուս»-ը մատնանշում է հենց նրան՝ որպես հետագայում կարևոր խաղացողի:
19-ամյա ֆրանսիացին սպասում է երկարաժամկետ պայմանագրի կնքմանը Բիանկոներիի հետ: Նա այժմ բուժզննում է անցնում «Յուվենթուս»-ի բժիշկների մոտ:
Պոգբան Լե Հավրեի ակադեմիայի սան է: Նա Ֆրանսիան թողեց 2009 թվականին՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»:
Իր առաջին խաղը Պրեմիեր լիգայում Պոգբան խաղացել է «Սթոք Սիթի»-ի դեմ 2012 թվականի հունվար ամսին, բայց հիմա նա իր կարիերան շարունակելու է իտալական գրանդ ակումբում:








































