Friday, 24 05 2024
Հատուկ տարածքներ են տեղափոխվել 42 տրանսպորտային միջոց
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Միրզոյանն Էստոնիայի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը
16:40
ԱՄՆ-ում Ուկրաինայի զինված ուժերի օդաչուների առաջին խումբն ավարտել է F- 16-եր կառավարելու ուսուցումը
Վիկտոր Օրբանը լիազորվա՞ծ է հայտարարելու
Նախկինում Բաքվի իրականացրած քայլերն առկա բանակցություններում նրա անկեղծության վերաբերյալ կասկածներ են առաջացնում․ Ջոն Ինյարիտու
Հոգևորականը ձախողվեց՝ հիմա պիտի դեմքը փրկի. Հայաստանի ապագան չի կարող լինել նրա անցյալը
Հայաստանում ՌԴ դեսպանը խորհրդակցությունների համար կանչվել է Մոսկվա
Մտահոգություն չկա․ կարևոր է ասեն՝ ինչ են անելու իշխանությունը վերցնելուց հետո
15:50
«Հեռախոսազրույցը կտրված է համատեքստից». Վարհելը պատասխանել է Կոբախիձեի մեղադրանքներին
15:40
Արգենտինայի նախագահը «վախկոտ և խաբեբա» է անվանել Իսպանիայի վարչապետին
15:30
Չեխիայի նախագահը մոտոցիկլետ վարելիս վնասվածք է ստացել
15:10
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան վերագնահատում է իր դերը ՆԱՏՕ-ում
Բաքուն իր «ոճի» մեջ է
14:50
Պապուա Նոր Գվինեայում սողանքի զոհերի թիվը կարող է հասնել հարյուրների. Reuters
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ և զոհեր
14:30
Չինաստանում 8 մարդ է զոհվել զանգվածային դանակահարության հետևանքով
Արդարադատությունը հարուստների համար դառնում է հասանելի, աղքատների համար՝ կրկնակի անհասանելի
14:20
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղրիմի երկնքում ուկրաինական ATACMS հրթիռներ խոցելու մասին․ կա 2 զոհ
Նախագահն ընդգծել է բանկային համակարգում առողջ մրցակցության առկայության էական նշանակությունը
14:10
Օրբանը հայտարարել է, որ Եվրոպան պատերազմի է պատրաստվում Ռուսաստանի դեմ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Արևմուտքը փորձում է պայմաններ ստեղծել ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների համար». Բորտնիկով
Կարևոր է, որ գիտակցված մոտենաք ապագային. ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը վերջին դասի կապակցությամբ
Հատուկ տարածքներ են տեղափոխվել 33 տրանսպորտային միջոց
13:20
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել
13:10
Temp. Ֆասթ Բանկն անգրավ բիզնես վարկի նոր առաջարկ է ներկայացնում
13:00
«Հետաքրքիր առաջարկներ ունեմ կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ». Լուկաշենկոն՝ Պուտինին
12:50
Բայդենը կարող է չմասնակցել Շվեյցարիայի խաղաղության համաժողովին

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները հունիսին այցելելու են Երևան

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի Ազգային ժողովում մայիսի 24-ին հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Դեսպանն ընդգծեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդման կարևորությունը: Դեսպան Տոլմաջյանը նշեց, որ Հայաստանում մեծապես կարևորում և սպասում են նախագահ Մակրոնի պետական այցին և Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ինչպես նաև Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Լը Դրիանի առաջիկա այցին:

Կարևորվեց Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման գործում: Հատուկ շեշտվեց հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը:

Դեսպանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ ընդգծելով ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը: Կարևորվեց նաև երկու երկրների հարաբերություններում միջխորհրդարանական համագործակցությունը, ներառյալ՝ խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը և փոխադարձ այցերը: Կողմերն անդրադարձան ս.թ. հունիսի երկրորդ կեսին բարեկամության խմբի պատվիրակության այցին Հայաստան:

Դեսպանը բարձր գնահատեց դեսպանության և բարեկամության խմբերի հետ մշտական և արդյունավետ կապն ու համագործակցությունը, ինչպես նաև պատասխանեց խմբի անդամների հարցերին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում