Sunday, 16 06 2024
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան վերագնահատում է իր դերը ՆԱՏՕ-ում

Հունգարիայի կառավարությունը վերագնահատում է իր երկրի դերը ՆԱՏՕ-ում, քանի որ չի ցանկանում մասնակցել դաշինքի հնարավոր ռազմական առաքելությանն Ուկրաինայում։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Օրբանը նաև նշել է, որ արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները և ԶԼՄ-ների հրապարակումները վկայում են այն մասին, որ Եվրոպան պատրաստվում է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: Նա հայտնել է, որ Հունգարիան դեմ է դրան, իսկ կառավարությունում բավականին մեծ աշխատանք է տարվում՝ որոշելու, թե «ինչպես մենք կարող ենք մնալ ՆԱՏՕ-ի անդամ՝ չմասնակցելով պատերազմին»։

Հունգարիայի կառավարության ղեկավարը խոստովանել է, որ այս իրավիճակը տարօրինակ է թվում, քանի որ չնայած բոլոր վերապահումներին՝ Հունգարիան մտադիր է մնալ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում։

«ՆԱՏՕ-ի պատմության մեջ այնքան էլ շատ իրավիճակներ չեն եղել, երբ անդամ պետությունն այդքան բացահայտորեն ունեցել է հատուկ դիրքորոշում, ինչպես դա այժմ անում է Հունգարիան: Ուստի պետք է վերանայվի նրա դերը ռազմական դաշինքում: Դրա վրա այժմ աշխատում են մեր իրավաբանները և զինվորականները: Այս հարցը պետք է լուծվի հունգարական դիվանագիտության կողմից», – ասել է Օրբանը։

Միևնույն ժամանակ նա կրկնել է, որ Հունգարիան մտադիր չէ մասնակցել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հնարավոր գործողություններին։ Նա դրա համար ֆինանսներ չի տրամադրի, այնտեղ զենք չի ուղարկի և նույնիսկ իր տարածքը չի հատկացնի ուկրաինական բանակի համար նախատեսված զենք պահելու համար։ Վարչապետը պարզաբանել է, որ այս դիրքորոշումը թելադրված է այն համոզմունքով, որ Ուկրաինայում հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, դրանում չի կարող լինել հաղթող, այն կարելի է կարգավորել միայն հաշտության բանակցությունների միջոցով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում