Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» խայտառակ պարտությունը սեփական հարկի տակ դժգոհության մեծ ալիք է բարձրացրել երկրպագուների շրջանում:
«Մոուրինյոն պետք է հեռանա: Նրա քայլերն ու գործողություններն անդեկվատ չեն»- թվիթերյան իր էջում գրել է «Յունայթեդի» ֆանատներից @Cortecy-ը:
Մեկ այլ երկրպագու @Diamno86-ը կարծում է, որ Մոուրինյոն խորտակել է «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանին փոխանակելով Ալեքսիս Սանչեսի հետ:
«Մոուրինյոն ծնկի բերեց «Յունայթեդը» Մխիթարյանին փոխանակելով կարծրացած չիլիացու հետ: Այժմ մենք չունենք փլեյմեյքեր: Սանչեսը միայն անիմաստ վազվազում է ոչ մի օգուտ չտալով թիմին: «Սևիլիայի» հետ հանդիպումն ուղղակի խայտառակություն էր: Մոուրինյոն պետք է պատասխան տա կատարվածի համար»,- գրել է @Diamno86-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Սևիլիայի» հետ Իսպանիայում ոչ-ոքի 0:0 խաղալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» երեկ «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում 1:2 հաշվով պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից: