Friday, 07 06 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Մոսկվան կրկի՞ն կօգնի Հենրիխ Մխիթարյանին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Արսենալի» հետ հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալու մասին խոսակցությունները լայն թափ ստացան: Բրիտանական գրեթե բոլոր մարզական պարբերականները նշում են, որ գերմանական ակումբը կվերադարձնի իր փլեյմեյքերին, և որ «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանի լավագույն օրերն անցյալում են:

Հիշատակելով Ջեյսի Լինգարդի տպավորիչ խաղը՝ բրիտանացի լրագրողները գրում են, որ Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպանին վերջապես հաջողվեց ապացուցել, որ Մխիթարյանից ավելի ուժեղ է: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզն անդրադառնալով Ջեյսի Լինգարդի խաղին՝ նրան համեմատել էր հայ կիսապաշտպանի հետ: «Հնարավոր է, որ իր թիմակիցները նրան այնքան էլ չեն վստահում: Նա չունի այնքան մեծ անուն, որքան Մխիթարյանը: Սակայն նա ունի ունակություններ: Ջեյսին ունի նույն մակարդակի ունակություններ, ինչպես Մխիթարյանը: Նա կարող է գոլեր խփել, ստեղծել գոլեր: Լինգարդը պետք է սկսի ավելի կայուն հանդես գալ, որպեսզի տեղ նվաճի առաջին թիմում»,- նշել է Սքոուլզը:

Հիշեցնենք, որ «Արսենալի» դեմ մրցավեճում Լինգարդը դուբլ էր ձևակերպել, իսկ 14-րդ տուրում բավական գեղեցիկ գոլ էր խփել «Ուոտֆորդին»:

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կմրցի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Սեպտեմբերի 27-ին այս թիմերի միջև Մոսկվայում տեղի ունեցած մրցավեճում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 4:1 հաշվով: Մոսկովյան մրցավեճում գոլի հեղինակ էր դարձել նաև Մխիթարյանը: Ըստ էության Մոսկվան օգնեց Մխիթարյանին որոշ ժամանակ պահպանել տեղը անգլիական թիմի մեկնարկային կազմում:

Մարզական տեսանկյունից վաղվա հանդիպումը «Յունայթեդի» համար այնքան էլ կարևոր չէ: Մոուրինյոյի թիմը 5-րդ տուրից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և գործնականում ապահովել է առաջին հորիզոնականը: Նույնիսկ ոչ-ոքիի կամ նվազագույն հաշվով պարտվելու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» ենթախմբի հաղթողը կճանաչվի: 9-ական միավոր ունեն նաև ԲԿՄԱ-ն և «Բազելը», սակայն այս թիմերը թե՛ խփած ու բաց թողած գնդակների ցուցանիշով և թե՛ «Յունայթեդի» հետ անձնական հանդիպումներով զիջում են անգլիական ակումբին:

«Ես հստակ չգիտեմ, թե մեզ ինչ է անհրաժեշտ ԲԿՄԱ-ի հետ խաղում: Չեմ կարծում, թե մեզ հաղթանակ է անհրաժեշտ: Իհարկե, մենք դա ենք ցանկանում, բայց դա պարտադիր չէ: Հավանական է, որ մեզ նույնիսկ ոչ-ոքի պետք չէ»,- ասել էր Մոուրինյոն: Վերջինի՝ նման հայտարարությունը խոսում է այն մասին, որ «Յունայթեդը» վաղը հնարավոր է խաղա ոչ մարտական կազմով:

Դեկտեմբերի 10-ին Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցելու է առաջատար «Մանչեսթեր Սիթիի» հետ: Կարևորագույն դերբիից առաջ Մոուրինյոն հավանաբար կխնայի մի քանի ֆուտբոլիստների՝ հնարավորություն տալով մյուսներին: «Արսենալի» հետ մրցավեճում Մոուրինյոն արդեն իսկ զրկվել է Պոլ Պոգբայից, որը մրցակցի ոտքին կանգնելու համար կարմիր քարտ էր ստացել: Ըստ բրիտանական աղբյուրների՝ Պոգբային սպառնում է որակազրկում նվազագույնը 3 խաղով:

Մոսկովյան ակումբի հետ մրցավեճում հնարավոր է շանս ստանա նաև Մխիթարյանը, որը վերջին օրերին անհատական ծրագրով լրացուցիչ մարզումներ է անցկացնում հիմնական կազմում իր տեղը վերադարձնելու համար: Ըստ բրիտանական express.co.uk պարբերականի՝ վաղա խաղում Մխիթարյանը ոչ միայն դրսևորվելու հնարավորություն կստանա, այլև կլինի մեկնարկային կազմում: Մասնավորապես, «Յունայթեդը» հանդիպումը կսկսի այպիսի կազմով. դարպասում կլինի Դե Խեան, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Լինդելոֆն ու Սմոլինգը: Աջ եզրում կգործի Դարմիանը, իսկ ձախից՝ Բլինդը: Հենակետային կիսապաշտպանի դիրքում կլինի Անդեր Էրերան, իսկ Պոգբան կխաղա կիսապաշտպանության կենտրոնական հատվածում: Աջ եզրում կխաղա Մատան, իսկ ձախից՝ Ռեշֆորդը: Ենթահարձակվողի դիրքում էլ կլինի Հենրիխ Մխիթարյանը: Որպես նոմինալ հարձակվող, ըստ բրիտանական պարբերականի, կխաղա Զլատան Իբրահիմովիչը:

Փաստորեն, ընտրելով հիմնական կազմի այս տարբերակը, Մոուրինյոն հանգստանալու հնարավորություն կտա պաշտպաններ Ռոխոյին, Վալենսիային, Յանգին, կիսապաշտպաններ Մատիչին, Լինգարդին, ինչպես նաև հարձակվողներ Մարսիալին և Լուկակուին: Թվարկված բոլոր ֆուտբոլիստները տեղ էին գտել «Արսենալի» հետ հանդիպման մեկնարկային կազմում:

Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչում հայտնվելու համար ԲԿՄԱ-ին վաղը միայն հաղթանակ է հարկավոր: Ավելին, անհրաժեշտ է, որպեսզի ենթախմբի մյուս խաղում «Բազելը» միավորներ կորցնի պորտուգալական «Սպորտինգի» հետ խաղում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ԲԿՄԱ հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում