Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող «Norway Chess» շախմատային գերմցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով հաղթելով ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին հաղթողի կոչումը նվաճելու լուրջ հայտ ներկայացրեց:
Հիշեցնենք, որ 6-րդ տուրում մեր գրոսմայստերը հաղթել էր ռուսաստանցի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին, իսկ 4-րդ տուրում՝ աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին:
Ռուսական ԶԼՄ-ները Արոնյանի Կարյակինի նկատմամբ տարած հաղթանակը որևէ կերպ չեն մեկնաբանել, շախմատային ֆորումներում սակայն կարելի է տեսնել փոքրիկ Հայաստանի ներկայացուցիչը ծնկի բերեց ռուսական շախմատի էլիտային արտահայտությունը:
7-րդ տուրից հետո Արոնյանը 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր մեր շախմատիստը սպիտակներով խաղալու է հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: