Friday, 10 05 2024
Բագրատ Գալստանյանը Մովսեսի բարդույթից պետք է դուրս գա
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Մեհրաբյան online
12:15
ԱՄՆ-ն ողջունում է Ալմաթիում ադրբեջանա-հայկական բանակցությունները
Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ
ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է
Երեւանյան «փասիանս» Ալմաթիից առաջ
Ընդգծվել է անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման անհրաժեշտությունը
Բոլորին կոչ եմ անում, թե’ մարզերում, թե’ Երևանում՝ պիտի պարալիզացնենք. Բագրատ արքեպսկ
Վարչապետի թեկնածուն կարող է քաղաքական ուժերից չլինել, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում
Լավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք. Բագրատ արքեպսկ. Գալստանյան
Սա դեռ սկիզբն է՝ քայլ առ քայլ կտեղափոխվենք քաղաքական լուծումների դաշտ
11:15
Նավթի գներն աճել են- 09-05-24
11:00
Ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Իսրայելը պատրաստ է կռվել թեկուզ մերկ «եղունգներով»․ Նեթանյահու
ՀՀ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան
ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ կլինի
Պարզվեց «Հայրը» Քոչարյանն էր, «Որդին»՝ Սերժը, «Սուրբ հոգին»՝ Պուտինը. արդեն լրիվ բաց են խաղում
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ
Սկզբունքային հարց է՝ ով է նրանց վարչապետի թեկնածուն. վախենամ՝ նախկինների վերադարձ լինի
Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»
Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի. «Հրապարակ»
Փաշինյան-Պուտին «այսբերգի» տեսանելի եւ ստորջրյա մասերը

Ժամանակն է ոստիկանությունը մտածի՝ ինչպես պայքարել վարչական ռեսուրսի չարաշահման դեմ. թեժ քննարկում

ՀՀ ոստիկանությունում փետրվարի  2-ին տեղի է ունեցել «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նախագծի հանրային քննարկում՝ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Առջևում համապետական ընտրություններն են և ոստիկանության այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ էր այդ ոլորտում հանրության և ոստիկանության փոխգործակցություն ապահովելու ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության շտաբի,  աշխատակազմի, հասարակական կարգի ապահովման և իրավաբանական վարչությունների, այլ ծառայությունների ղեկավարներ:

Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի բացման խոսքից հետո ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց քննարկման նպատակն ու խնդիրները և, ընդգծելով ընտրությունների շրջանում փոխգործակցության պատշաճ մթնոլորտ ապահովելու անհրաժեշտությունը, մասնակիցներին կոչ արեց ներկայացնել իրենց առաջարկներն ու դիտողությունները:

Դրական գնահատելով հանրային քննարկման նախաձեռնությունը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը անդրադարձան ուղեցույցի մի շարք կետերի, առաջարկներ արեցին և պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում էլ օրենսդրական ու իրավակիրառման ոլորտում շարունակել գործակցությունը ոստիկանության հետ:

Հովհաննես Քոչարյանը անհրաժեշտ մեկնաբանություններ ու պարզաբանումներ ներկայացրեց դիտողությունների և առաջարկների վերաբերյալ և հավաստիացրեց, որ հետագա քննարկումների արդյունքում կատարված համապատասխան փոփոխությունները տեղ կգտնեն ուղեցույցում:

Հանդիպման ավարտին ոստիկանության ներկայացուցիչները պատասխանեցին լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում