Friday, 10 05 2024
Այստեղից չենք գնալու, մինչև դռները չբացեք՝ Գայստանյանը՝ Դավիթ Գյուրջինյանին
Ռուսաստանը հայտնել է մի շարք մարզերի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին
«Ղարաբաղ-2» օպերացիան է՝ գլխավոր թիրախը Հայաստանի ինքնիշխանությունը
12:50
ԱՄՆ-ն ողջունում է Ալմաթիում ադրբեջանա-հայկական բանակցությունները
Բագրատ Գալստյանը կոնսերվատորիայի ուսանողներին հանրահավաքին միանալու կոչ է անում
Հայաստանը Գերմանիային է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին
Կրեմլը հեղաշրջման սցենար է գործի դրել. գլխավոր խաղադրույքը գործակալական ցանցի հոգևորականներն են
Նեթանյահուն մեղադրել է Բայդենին
Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ
Բագրատ Գալստանյանը Մովսեսի բարդույթից պետք է դուրս գա
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Մեհրաբյան online
ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է
Երեւանյան «փասիանս» Ալմաթիից առաջ
Ընդգծվել է անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման անհրաժեշտությունը
Բոլորին կոչ եմ անում, թե’ մարզերում, թե’ Երևանում՝ պիտի պարալիզացնենք. Բագրատ արքեպսկ
Վարչապետի թեկնածուն կարող է քաղաքական ուժերից չլինել, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում
Լավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք. Բագրատ արքեպսկ. Գալստանյան
Սա դեռ սկիզբն է՝ քայլ առ քայլ կտեղափոխվենք քաղաքական լուծումների դաշտ
11:15
Նավթի գներն աճել են- 09-05-24
11:00
Ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Իսրայելը պատրաստ է կռվել թեկուզ մերկ «եղունգներով»․ Նեթանյահու
ՀՀ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան
ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ կլինի
Պարզվեց «Հայրը» Քոչարյանն էր, «Որդին»՝ Սերժը, «Սուրբ հոգին»՝ Պուտինը. արդեն լրիվ բաց են խաղում
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ

Նախագահը կորոշի՝ որտեղ պետք է աշխատեմ, մաքսիմում 3 օրից պարզ կլինի. Ալիկ Սարգսյան

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո պարզ է, որ նրա իշխանությունը կնվազի Արարատի մարզում։ Այս օրերին նրա մերձավորները ևս դուրս են գալիս զբաղեցրած պաշտոններից։ Հասկանալի է, որ իշխանությունը պետք է Աբրահամյանին փոխարինող գտնի Արարատի մարզում, որը կկարողանա նույնքան ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար, ինչքան Հովիկ Աբրահամյանի ժամանակ։ Այս օրերին քննարկվում է հենց Հովիկ Աբրահամյանի արժանի փոխարինողի հարցը։ Այդ թեկնածուներից մեկը կարղ է լինել նաև ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը։ Չնայած նրա դեպքում էլ կա ոստիկանապետ Վովա Գասպարյանի հանգամանքը, ով ոչ մի կերպ չի ցանկանա Ալիկ Սարգսյանի վերադարձը որևէ պաշտոնում։

Ինքը՝ Ալիկ Սարգսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց, թե իր մասով որևէ քննարկում է գնում։

Պարոն Սարգսյան, հիմա, երբ Հովիկ Աբրահամյանը դուրս է եկել ՀՀԿ-ից, և այլևս նրա իշխանությունը չի տարածվում Արարատի մարզի վրա, հնարավո՞ր է մարզը Ձեզ վստահվի։

– Ես տեղեկություն չունեմ, բայց շուտով պարզ կլինի, կուսակցությունը կորոշի՝ կիմանանք։ Ինձ ոչ մի բան չեն ասել։ Ես հիմա իմ գործին նստած եմ։ Ես ոչ մի քննարկումների մեջ չկամ։

Իսկ Դուք ինքներդ կցանկանա՞ք ստանձնել այդ գործառույթը։

– Այստեղ ցանկանալու խնդիր չկա։ Նախագահը կորոշի, թե որտեղ պետք է աշխատեմ, կգնամ կաշխատեմ։ Այս հարցում իզուր եք փորձում իմ կարծիքն իմանալ։

– Պարոն Սարգսյան, իսկ Դուք ավելի շատ կցանկանաք Արարատի մա՞րզը ղեկավարել, քանի որ մարզպետն արդեն իսկ հրաժարական է տվել, թե՞ առաջադրվել որպես պատգամավորության թեկնածու։

– Նորից եմ կրկնում։ Այստեղ իմ կարծիքն այդքան էլ կարևոր չէ, հավատացեք։ Ոնց կորոշվի՝ այդպես էլ կանեմ։ Մի քիչ էլ սպասեք։ Մաքսիմում երեք օրից պարզ կլինի ամեն բան։

– Պարոն Սարգսյան, Դուք Սերժ Սարգսյանի խորհրդականն եք։ Հետաքրքիր է, երբ Սերժ Սարգսյանը վճռում էր Հովիկ Աբրահամյանի ճակատագիրը, նրա հետագա դերակատարության հարցը, Դուք նրան ի՞նչ խորհուրդներ եք տվել Հովիկ Աբրահամյանի մասով։

– Այդ հարցով Սերժ Սարգսյանը ինձ որևէ բան չի հարցրել, որ ես խորհուրդ տայի։ Խորհրդի կարիք չի եղել։ Որ այդ մասին չենք խոսել, գնայի ի՞նչ ասեի։ Կամ դա ինձ վերաբերո՞ղ հարց է։ Այսքանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում