Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը գովեստի խոսքեր է հասցեագրել Զինեդին Զիդանին` Մադրիդի «Ռեալ»-ում կատարած տպավորիչ աշխատանքի համար:
«Երբ Զիդանը գլխավորեց «Ռեալ»-ը, թիմը վատ վիճակում էր: Սակայն կարճ ժամկետում Զինեդինը կարողացավ կարգավորել մթնոլորտը, հաջողությունների հասնել Լա Լիգայում` ի վերջո «Բարսելոնա»-ին զիջելով ընդամենը մեկ միավոր:
Այժմ էլ նրա գլխավորությամբ «արքայական ակումբ»-ը դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Անկեղծ ուրախ եմ Զիդանի համար: Նա անհավանական աշխատանք կատարեց «Ռեալ»-ում»,- France Football-ը մեջբերում է Դեշամի խոսքերը: