Թենիսիստ Նովակ Ջոկովիչը պատրաստվում է ժամանակ անցկացնել Օլիմպիական ավանում մինչև խաղերի մեկնարկը: Սակայն Օլիմպիադայի ժամանակ սերբ թենիսիստն այլ վայր կտեղափոխվի:
Ավելի վաղ ազգային թիմից առանձին ապրելու ցանկություն էր հայտնել նաև բրիտանացի Էնդի Մարեյը:
«Բնակարան կվարձեմ: Պեկինում ապրեցի Օլիմպիական ավանում: Հիանալի էր, բայց ես ցածր արդյունքներ գրանցեցի: Գլխավոր նպատակս է մեդալ նվաճել երկրիս համար: Կարծում եմ` պետք է կենտրոնանալու հնարավորություն ունենամ»,-AP-ը մեջբերում է Մարեյի խոսքերը: