«Նյու Յորք Սիթի»-ին հարկավոր չէ «Պորտու»-ի իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը:
Goal-ի տեղեկությունների համաձայն՝ ամերիկյան ակումբի գլխավոր մարզիչ Պատրիկ Վիերան հերքել է շրջանառվող լուրերն ու հայտարարել, որ գոհ է թիմի ներկայիս դարպասապահ Ջոշ Սոնդերսի խաղից:
Վիերան նշել է, որ ակումբի ղեկավարությունը կապ չի հաստատել պորտուգալացիների հետ և բանակցություններ չի վարել: