Friday, 10 05 2024
«Ղարաբաղ-2» օպերացիան է՝ գլխավոր թիրախը Հայաստանի ինքնիշխանությունը
12:50
ԱՄՆ-ն ողջունում է Ալմաթիում ադրբեջանա-հայկական բանակցությունները
Բագրատ Գալստյանը կոնսերվատորիայի ուսանողներին հանրահավաքին միանալու կոչ է անում
Հայաստանը Գերմանիային է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին
Կրեմլը հեղաշրջման սցենար է գործի դրել. գլխավոր խաղադրույքը գործակալական ցանցի հոգևորականներն են
Նեթանյահուն մեղադրել է Բայդենին
Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ
Բագրատ Գալստանյանը Մովսեսի բարդույթից պետք է դուրս գա
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Մեհրաբյան online
ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է
Երեւանյան «փասիանս» Ալմաթիից առաջ
Ընդգծվել է անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման անհրաժեշտությունը
Բոլորին կոչ եմ անում, թե’ մարզերում, թե’ Երևանում՝ պիտի պարալիզացնենք. Բագրատ արքեպսկ
Վարչապետի թեկնածուն կարող է քաղաքական ուժերից չլինել, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում
Լավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք. Բագրատ արքեպսկ. Գալստանյան
Սա դեռ սկիզբն է՝ քայլ առ քայլ կտեղափոխվենք քաղաքական լուծումների դաշտ
11:15
Նավթի գներն աճել են- 09-05-24
11:00
Ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Իսրայելը պատրաստ է կռվել թեկուզ մերկ «եղունգներով»․ Նեթանյահու
ՀՀ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան
ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ կլինի
Պարզվեց «Հայրը» Քոչարյանն էր, «Որդին»՝ Սերժը, «Սուրբ հոգին»՝ Պուտինը. արդեն լրիվ բաց են խաղում
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ
Սկզբունքային հարց է՝ ով է նրանց վարչապետի թեկնածուն. վախենամ՝ նախկինների վերադարձ լինի
Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»

Օբաման հայերի սպանությունները կանվանի՞ ցեղասպանություն. The Daily Beast

100 տարի առաջ օսմանյան թուրքերի կողմից հարյուր հազարավոր հայ զոհերին հիշելիս «ցեղասպանություն» բառը գործածելով՝ Ֆրանցիսկոս պապը զայրացրել է Անկարային։ Բայց Թուրքիայի կառավարության համար ավելի վատ է այն, որ պապը կարող է ճանապարհ բացած լինել Բարաք Օբամայի համար՝ հետևելու նրա օրինակին։ Այս մասին The Daily Beast-ում գրում է հոդվածագիր Թոմաս Զայբերտը։

Ամեն տարի թուրք քաղաքական գործիչները ապրիլի 24-ին նախորդող շաբաթներին նյարդային դառնալու միտում ունեն։ Մեծ հարցը, որն ամեն տարի շրջանառվում է, արդյոք ԱՄՆ նախագահը կկիրառի՞ «ց» տառով սկսվող բառը (ց-ցեղասպանություն, g-genocide) ապրիլի 24-ի իր ավանդական ուղերձում։ Մինչ այժմ Օբաման գոհացրել է իր դաշնակցին Անկարայում՝ խուսափելով վախ ներշնչող բառից՝ փոխարինելով այն «Մեծ Եղեռն» հայկական եզրով։

Բայց այս տարի՝ կոտորածի ու մահվան երթերի 100-րդ տարելիցին, որոնք ավելի քան 1.5 մլն հայերի սպանեցին, ամեն ինչ կարող է այլ լինել։

«Օբաման Պապի նման կասի՞ «ցեղասպանություն» բառը»,-երկուշաբթի գրել է թուրքական Radikal առցանց պարբերականը։

Հայաստանը, իհարկե, նման հույսեր ունի։ Նախագահ Սերժ Սարգսյանը, որը մասնակցել է պատարագին, ողջունել է պապի «հզոր մեսիջը միջազգային հանրությանը» և AP գործակալության հետ զրույցում հայտնել, որ «1 մլրդ հետևորդ ունեցող եկեղեցու առաջնորդի խոսքերը չեն կարող ուժեղ ազդեցություն չունենալ»։

Փաստը, որ Պապը կիրառել է բառը, կմեծացնի ճնշումը Օբամայի և այլ համաշխարհային առաջնորդների վրա՝ անելու նույնը։ ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառի գործածումը մահացու հարված կլինի Թուրքիայի ջանքերին՝ արգելափակելու զանգվածային սպանությունների լայն միջազգային ճանաչումը։ Դա կարող է նաև տանել Թուրքիայի նկատմամբ փոխհատուցման հայցերի ներկայացման։

ԱՄՆ-ում հայերն անմիջապես կոչ են արել Օբամային հետևել պապի օրինակին։ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է իր հայտարարոթյունում, որ Ֆրանցիսկոսը հիմք է ստեղծել Օբամայի համար՝ պատվելու այդ սոսկալի հանցանքի ճանաչման իր խոստումը։ Նա հիշեցրել է, որ Օբաման մինչ նախագահ դառնալը խոսել է Ցեղասպանության մասին։ Օբամայի կողմից ճանաչումը այժմ ավարտին կհասցնի ճմարտությունը ժխտելու և արդարությանը խոչընդոտելու Անկարայի ջանքերին մեղսակցելու իսկապես ամոթալի դարաշրջանը՝ ասել է նա։

Հայ Դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ 15 ամերիկացի սենատորներ նամակ էին ստորագրել՝ ուղղված Սպիտակ տանը, որը կոչ է անում Օբամայն ճանաչել Ցեղասպանությունը։ Համանման նամակ է կազմվել նաև Ներկայացուցիչների պալատում։

Իր քարոզով Պապը նաև մեծ անցք բացեց Թուրքիայի պլանում՝ ուղղված հայերի սպանությունների 100-րդ տարելիցից ուշադրություն շեղելուն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին համաշխարհային առաջնորդներին Թուրքիա էր հրավիրել՝ տոնելու թուրքերի հաղթանակն Առաջին համաշխարահինի ժամանակ Դարդանելի ճակատամարտում։ Նա նույնիսկ Սերժ Սարգսյանին էր հրավիրել, որը մերժել է այն։

Պապի հայտարարությունը փաստացի սպանել է խոշոր միջազգային խաղացողների կողմից Ցեղասպանության ճանաչումը կանխելու և 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը հայկական հարցի վրա հնարավորինս ցածր մակարդակի վրա պահելու Էրդողանի ռազմավարությունը։ «1915-ի ճգնաժամը Պապի հետ»,- երկուշաբթի շեփորականչ էր տալիս Hurriyet-ի առաջին էջը։

Մինչ Թուրքիայում որոշ մտավորականներ և ակադեմիկոսներ կոչ են անում իրենց երկրին՝ առերեսվել անցյալի հետ և ճանաչել 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը, թուրքերի մեծ մասը համաձայն է կառավարության հետ, որ հայերի սպանությունը եղել է քաոսի մաս։ Երկրի երկու խոշորագույն ընդդիմադիր կուսկացությունները Պապի հայտարարությունը քննադատելու գործում միացել են կառավարությանը։

Ֆրանցիսկոսի հայտարարությունը Էրդողանին և Ահմեթ Դավութօղլուի կառավարությանը տվել է հնարավորություն՝ պատկերելու Թուրքիային որպես օտարերկրյա տերությունների զոհ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ «Ֆրանցիսկոսը հայերի պապն է»,- երկուշաբթի գրել է կառավարամետ Turkiye թերթը։

 

Պատրաստեց՝ Աննա Անտոնյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում