Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է գալիք մրցաշրջանի մասին, որը ըստ խորվաթ ֆուտբոլիստի, շատ բարդ է ստացվելու.
«Մեզ չի խանգարում այն փաստը, որ նոր մրցաշրջանում կարող ենք վեց տիտղոս նվաճել: Հակառակը՝ դա մեզ ավելի է մոտիվացնում: «Ռեալ Մադրիդ»-ի համար կարևոր է ցանկացած մրցաշար: Հիանալի կլինի, եթե հաղթենք բոլոր մրցաշարերում, սակայն դա անելը չափազանց բարդ է լինելու:
Մեր ուսերին այլևս դրված չէ Լա Դեսիման նվաճելու պարտականությունը: «Ռեալ»-ը հիանալի կազմ ունի, որը վերջին տրանսֆերներից հետո ավելի է հզորացել: Մենք հավատում ենք մեր ուժերին և վստահ ենք, որ կարող ենք երկար ժամանակ մնալ բարձունքում: «Ռեալ»-ը դրա համար ամեն ինչ ունի, մնում է՝ մեր բարձր կարգը ապացուցենք խաղադաշտում:
Կարծում եմ, որ չի գտնվի ավելի լավ միջոց Ալֆրեդո դի Ստեֆանոյի հիշատակը հարգելու, քան պահպանել այն հաղթական ոգին, որը նա մեզ թողել է»-, ասել է Մոդրիչը