Բելգիայի կառավարությունը պայմանավորվել է ևս 3 տարի «Ֆորմուլա-1»-ի օրացույցում պահպանել Գրան պրին: Երկրի էկոնոմիկայի նախարար Ժան Կլոդ Մարկուրը հայտնել է, որ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել 2013-2015 թվականներին ավտոարշավի անցկացման գործում:
«Մենք բանակցություններ ենք վարել պայմանագրի ժամկետը երկարաձգելու նպատակով: Բելգիայի Գրան պրին առաջիկայում ևս կանցկացվի «Սպա-Ֆրանկորշամ» վազքուղով»,- բելգիական մամուլի փոխանցմամբ` ասել է Մարկուրը:
Նախորդ պայմանագրի ժամկետը լրանալու էր 2012 թվականի մրցաշրջանի Բելգիայի Գրան պրիի ավարտից հետո: