Ռիո Ֆերդինանդը և Պետեր Շմեյխելն իրենց հիացմունքն են հայտնել «Եվրո-2012»-ի շրջանակներում Քրիշտիանու Ռոնալդուի ցուցադրած խաղի վերաբերյալ:
«Շատ ուրախ եմ «Ռոննիի» համար: Կարծում եմ` նա իրեն ֆանտաստիկ կերպով է դրսևորում: Նա արժանի է լավագույնի կոչմանը: Հավանական է, որ Քրիշտիանուն կդառնա մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, որովհետև նա ֆենոմենալ ֆուտբոլիստ է: Իսպանիայի չեմպիոնի կոչումը և «Եվրո-2012»-ի շրջանակներում ցուցադրած հիանալի խաղը Ռոնալդուի համար պետք է դառնան «Ոսկե Գնդակին» արժանանալու գրավականները: Մեսսին պետք է բավարարվի «Արծաթե Գնդակ ով»,- Ֆերդինանդին մեջբերում է The Sun-ը:
«Քրիշտիանուն հիանալի ֆուտբոլիստ է: Կարծում եմ` նա լավագույնն է աշխարհում»,- Twitter-ի իր էջում գրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը:







































