Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ամասիա նահանգի Չիղդեմլի գյուղի կամրջի վրայով անցնելիս ականի վրա պայթել է թուրք զինծառայողների փոխադրամիջոցը: Այլ տեղեկություններով՝ պայթյունն իրականացվել է հեռակառավարվող ռումբի օգնությամբ:
Նախնական տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել է 6 զինծառայող: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ տեղական ժամանակով ժամը 15.30-ին: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են մեծ թվով զինվորներ ու բժիշկներ:
Կասկածներ կան, որ պայթյունն իրականացրել են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները, որոնց զինապահեստներից մեկը հայտնաբերվել է Բաթման նահանգի Հասանքեյֆ շրջանի Փալամութ գյուղում: