Chevrolet Volt և Ford Explorer մեքենաները դարձել են «Տարվա լավագույն մարդատար և արտաճանապարհային մեքենա» մրցույթի հաղթող: Մրցույթին մասնակցել են 28 մեքենա, որոնցից եզրափակիչ փուլ անցել են միայն 6-ը: Լավագույն վեցնյակի մեջ են, բացի հաղթողներից, Nissan Leaf, Hyundai Sonata, Dodge Durango и Jeep Grand Cherokee մեքենաները: Այս տարի մրցույթի ժյուրին բաղկացած է եղել ամերիկյան 49 ավտո-ամսագրերից: Հիշեցնենք, որ 2010թ-ին «Լավագույն մեքենա» մրցույթում հաղթել են Ford-ի երկու մոդելները` Fusion Hybrid-ն ու Transit Connect-ը: Մարդատարների մրցույթում 2-րդ և 3-րդ տեղերը գրավել են Volkswagen-ի Golf GTI և Buick LaCrosse մոդելները, իսկ արտաճանապարհային մեքենաներից լավագույնը ճանաչվել են Chevrolet Equinox-ն ու Subaru Outback-ը: