Friday, 10 05 2024
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի. «Հրապարակ»
Փաշինյան-Պուտին «այսբերգի» տեսանելի եւ ստորջրյա մասերը
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»

Աբդուլլահ Գյուլը կոչ է արել վերսկսել Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունները

Իրանական IRIB պետական ռադիոյի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կոչ է արել վերսկսել Իրանի և նրա միջուկային ծրագրի հարցում միջազգային միջնորդ հանդսիացող «Վեցյակի» միջև բանակցությունները.

«Իրանի միջուկային ծրագրի հարցի լուծումը չափազանց կարևոր է ինչպես տարածաշրջանի անվտանգության ապահովման համար, այնպես էլ գլոբալ մասշտաբով։ Անհրաժեշտ է վերսկսել Իրանի և Արևմուտքի միջև բանակցությունները, որոնք պետք է անցնեն անկեղծության ու թափանցիկության մթնոլորտում»։

Ըստ Գյուլի՝ Իրանը պատմական ու մշակութային պոտենցիալ ունեցող երկիր է։

Հիշեցնենք, որ Թուրքիային ամենևին էլ անհրաժեշտ չէ «միջուկային» Իրանը: Թուրքիան մոտ կես հազարամյակ է, ինչ տարածաշրջանում և իսլամական աշխարհում գերիշխող դիրք զբաղեցնելու շուրջ կատաղի մրցակցություն է մղում իր խոշորագույն և առավել ուժեղ հարևան Իրանի հետ:

Սակայն գլխավորապես տնտեսական գործոնը (միլիարդավոր դոլարների կորուստը), ինչպես նաև իսլամական աշխարհի հետ իր ջերմ հարաբերությունները չփչացնելը Թուրքիային զսպում է Իրանին ուժային հարված հասցնելու շուրջ ԱՄՆ-ի ու Իսրայելի պլանները ողջունելուց:

1991 թվականին տեղի ունեցած Պարսից ծոցի առաջին պատերազմում Թուրքիայի կրած վնասները կազմեցին 50 միլիարդ ամերիկյան դոլար, իսկ 2003 թվականի Պարսից ծոցի երկրորդ պատերազմում` 80 միլիարդ: ԱՄՆ-ը փոխհատուցեց այդ վնասների միայն մի մասը: Սակայն տնտեսական գործոնում վճռորոշ դերը պատկանում է նավթի ու բնական գազի համաշխարհային գների աճին, ինչից ամենաշատն է վախենում Թուրքիան:

Ուժային հարվածի արդյունքում Իրանը տարածաշրջանում կկորցնի ազդեցիկ դերը, կվերածվի երկրորդական երկրի և տևական ժամանակ չի կարողանա տարածաշրջանում ու իսլամական աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնելու շուրջ մրցակցել Թուրքիայի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում