Վրաստանի վարչապետի մամլո խոսնակ Նիկոլոզ Մչեդլիշվիլին «Ինտերպրեսնյուզ» վրացական գործակալությանը տված հայտարարությունում նշել է, որ Թբիլիսին «պաշտպանում է Ռուսաստանի անդամակցությունը Առեւտրի միջազգային կազմակերպությանը, քանի որ այդ կազմակերպությունն ապահովում է քաղաքակիրթ խաղի օրենքներ, բայց մենք մի պայման ունենք` դա Թսոու գետի Ռոքի լեռնանցքի սահմանային կետերի օրինականացումն է, եւ սա պարտադիր պետք է կատարվի»: Վրաստանը, նրա խոսքերով, ցանկանում է ներկայություն ունենալ այդ կետերում: Պերեւի գյուղից ռուսական զորքերի դուրսբերումը չի նշանակում, որ Վրաստանն իր համաձայնությունն է տալու Ռուսաստանի` ԱՄԿ անդամակցությանը: