Thursday, 16 07 2026
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել

Հայաստանը կարիք ունի Վրաստանից առանձին ԵՄ դիտորդական առաքելության. Ժամկետը չերկարաձգելը կապ չունի Լաչինի շրջափակման հետ

Եվրամիությունն առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու այստեղ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը, «Ազատություն» ռադիոկայանին  հայտնել է Եվրամիության արտգործնախարար Ժոզեպ Բորելի խոսնակը՝ առանց հստակ ժամկետներ նշելու։

«Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ է կողմերի հետ։ Այս պահին Միությունն ու անդամ երկրները տեղի գործընկերների հետ խորհրդակցություններ են անցկացնում՝ քննարկելու, թե ինչպես կարող են նպաստել կայուն խաղաղությանը՝ տեղում ներգրավված լինելու միջոցով։ Այդ նպատակով Եվրամիությունը առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը, որպեսզի նպաստի վստահության կառուցմանը», – ասել է Պետեր Ստանոն իր գրավոր պատասխանում։

Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունն ավարտվում է մի քանի օրից։Արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակն, ըստ էության, չի պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ Եվրամիությունը որոշեց չերկարաձգել այս գործող առաքելությունը՝ հատկապես, որ պաշտոնական Երևանը ողջունել էր նման հնարավորությունը։Պետեր Ստանոն միայն շեշտել է, որ Պրահայում կողմերը պայմանավորվել էին երկու ամսով տեղակայել դիտորդներին Հայաստանում. – «Ինչպես նշել է բարձր ներկայացուցիչ Բորելը, մենք ցանկանում ենք հարգել մեր հանձնառությունը, և առաքելությունը իր գործունեությունը կավարտի դեկտեմբերի 19-ին»։Ժոզեպ Բորելի խոսնակը նաև տեղեկացրել է, որ այս ընթացքում դիտորդները 136 դիտարկում են անցկացրել՝ հետևելով, թե արդյոք կողմերը հավատարիմ են հրադադարի պահպանմանը։ Նրանք զեկույցներ են ներկայացրել Եվրամիությանը, ինչը կառույցին «թույլ է տալիս ավելի լավ աջակցել կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի  խոսքերով՝  Հայաստան գործուղված ԵՄ դիտորդները առաքելություն են իրականացրել նաև Վրաստանում, այժմ նրանց ժամկետն ավարտվում է. «Սա դիտարկվում է որպես հրատապ հարցի ժամանակավոր լուծում։ Մենք հիմա գնում ենք  հարցի առավել տևական լուծումների ճանապարհով ու այդ իմաստով Հայաստանը Եվրամիության կողմից առանձին առաքելության անհրաժեշտություն ունի։ Պարտադիր չէ, որ  Վրաստանի առաքելության մասը հանդիսանա և այդ աշխատակիցները գործուղվեն Վրաստանի  առաքելությունից։ Պետք է առաքելություն՝ իր առանձին բյուջեով, իր  խնդիրներով, առանձին հաշվետվողականությամբ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ այդ  ամենը պետք է նախապատրաստվի, բերվի քաղաքական որոշման աստիճանի և իրականացվի. «Ես կարծում եմ, որ հիմա այդ  գործընթացն է իրականացվում։ Որևէ մեկի մոտ կասկած չկա, որ Եվրամիության ներկայությունն այստեղ պարզապես կենսական անհրաժեշտություն է՝ և այն նույն պատճառներով, որով այսօր փակ է Լաչինի միջանցքը։ Այսինքն որովհետև չի կարելի անվտանգության հարցը վստահել ռուսներին»։

Արդյոք Ռուսաստանը կարող է իր դերակատարությունն ունենալ այս հարցում Հայաստանի ու Ադրբեջանի որոշման վրա, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց. «Թող Ռուսաստանն իր ռադը քաշի իր դիրքորոշումներով։ Ադրբեջանի հետ ինչ ղալաթ ուզում են՝ թող անեն, բայց այստեղ Հայաստանն է որոշում, թե իր տարածքում ինչ անի կամ չանի։ Եթե Ռուսաստանը դժգոհ է՝ թող սառը ջուր խմի, Կոպիրկինն էլ՝ օղի»,-եզրափակեց նա։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ մեր հասարակության մեջ սխալ ընկալում կա, որ ԵՄ դիտորդների ժամկետը չերկարաձգելը  կապված է  Լաչինի ճգնաժամի հետ.«Դրանք բոլորվին այլ գործընթացներ են։ Խոսքը գնում է ՀՀ սահմանները դիտարկելու առաքելության մասին։ Վաղուց հայտնի էր, որ դեկտեմբերի 19-ին այդ ժամկետն ավարտվելու է, իսկ մոտ տաս օր առաջ Ֆրանսիայի ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարեց, որ լինելու է նոր առաքելություն։ Ըստ երևույթին՝ Ֆրանսիան այդ առաքելությանը լրացուցիչ լիազորություններ է  առաջարկում տալ։ Դա համընկավ շրջափակման հետ, բայց դրանք տարբեր խնդիրներ են, ուղիղ չեն առնչվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում։

Խզմալյանը հորդորում է չմոռանալ, որ ճգնաժամը, որ առաջացել է հիմա՝ բոլորվին այլ բնույթ ունի. «Ես հակված եմ հավատալ Բաքվի հայտարարություններին, որ իրենք չեն  ճանապարհը փակ պահում։  Դժվար է  պատկերացնել, որ ցուցարարները՝ անգամ եթե նրանց մեջ կան հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, իսկ դա այդպես է, այդ անզեն մարդիկ չեն կարող 120 հազար հայությանը պահել շրջափակման մեջ։ Բաքվում ճիշտ են նշում, որ ճանապարհը փակ են պահում ռուս զինված խաղաղապահները, որոնք հենց ճանապարհին տեղադրել են իրենց տնակները։ Իրենց համար ճանապարհը բացել որևէ խնդիր չէր, իրենք զինված են և ըստ համաձայնագրի՝ պարտավորված էին այն բաց պահել։ Դա արվում է հենց իրենց դրդմամբ ու իերնց կարգադրմամբ։Մեր հասարակությանը պետք է դա բացատրել, այլ ոչ թե զբաղվել  բացարձակապես երրորդական նշանակություն ունեցող Բորելի հայտարարությամբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում