![](https://www.1in.am/assets/uploads/2024/05/70-562.jpg)
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո Գազայում ապագայի «շատ հստակ ծրագիր» ունի: CNN-ի թղթակից Ջեյք Թափերին ասել է, որ Իսրայելի առաջին նպատակն է վերացնել ՀԱՄԱՍ-ը, այնուհետև իրականացնել «Գազայի կայուն ապառազմականացում» և վերջապես վերականգնել Գազան: Սակայն, Նեթանյահուի խոսքով, Գազայի հատվածի վերաբնակեցում «երբեք չի դիտարկվել»։
«Իմ ընտրողներից ոմանք դժգոհ են դրանից, բայց դա իմ դիրքորոշումն է», – ասել է Նեթանյահուն։