Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Լուկաշենկոն՝ թուրք-սլավոնական «միության» պատգամախո՞ս

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երեւում է, Ադրբեջանում երկու օր անցկացրել է ավելի լուրջ առաքելությամբ,  քան երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման եւ զարգացման թեման է: Նման եզրակացության կարելի է հանգել Բաքվի իշխանական լրատվամիջոցի հրապարակման հետեւյալ՝ կոնցեպտուալ նշանակության դիտարկումից. «Հետաքրքիր է, որ այդ (Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ) հարաբերություններն ամրապնդում են Թուրքիա-Ռուսաստան կապակցվածությունը՝ ստեղծելով երկու միջպետական միությունների զուգընկեր ուղեծիր՝ Ռուսաստան-Բելառուս եւ Թուրքիա-Ադրբեջան»:

Սա փաստացի աշխարհաքաղաքական նոր հնարավորության իրացման անոնս է, որ հրապարակվում է Էրդողան-Ալիեւ հեռախոսազրույցի հաջորդ եւ Իրանում զոհված նախագահին հրաժեշտ տալու օրը: Լուկաշենկոն Ադրբեջանից հայրենիք է մեկնել մայիսի 17-ին: Կարելի է չկասկածել, որ իշխանական լրատվամիջոցի այս դիտարկումը ձեւակերպվել է Ալիեւի աշխատակազմում: Ինտրիգն այն է, թե ինչու՞ հրապարակումն ուշացվել է: Եւ հատկապես հաջորդում է Իրանի նախագահի զոհվելուն:

Ռեիսի-Ալիեւ հանդիպումից մոտ մեկ շաբաթ առաջ նույն լրատվամիջոցը հարցազրույց է կազմակերպել Բաքվում Իրանի նախկին դեսպան Սուլեյմանիի հետ, որ փորձագիտական հաստատություն է գլխավորում: Անդրադառնալով ռուս-իրանական հարաբերություններին, Սուլեյմանին ասել է, որ Մոսկվան Իրանի միջազգային դերակատարությամբ շահագրգռված չէ եւ որպես վկայություն՝ ամփոփել, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանը Հարավային Կովկասում «Իրանին ոչինչ չի թողել»:

Մայիսի 19-ին Ռեիսի-Ալիեւ բանակցություններից հետո Իրանի նախագահը խոսել է «Ղարաբաղյան շրջանի վերականգնմանը մասնակցելու մտադրության մասին»: Նրա ձեւակերպման տոնայնությունից հասկացվեց, որ խնդիրն արծարծվել, բայց կողմերի միջեւ համաձայնություն չի կայացել: Իրանի նախագահի հուղարկավորության օրով թեկուզ եւ տեսականորեն խոսել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության եւ Թուրքիա-Ադրբեջան թուրքական միության «զուգընկեր ուղեծրի» մասին՝ այլ բան չի նշանակում, քան՝ որ հետկոնֆլիկտային Հարավային Կովկասում Իրանը «տեղ չունի»:

Այլ բան է, թե այդ «զուգընկեր ուղեծիրը» կստացվի՞, ֆորմալ տեսք կստանա՞, թե՞՝ ոչ: Կոնկրետ այս փուլում, ինչպես հասկացվում է, Լուկաշենկոն Բաքվում հանդես է եկել սլավոնա-թուրքական  «զուգընկերության պատգամախոսի» դերում: Ադրբեջանական մամուլում «ազատ ժուռնալիստիկայի» ժանրի հրապարակումներ չեն արվում, նման դելիկատ թեմաներով՝ հատկապես:  Գրեթե ակնհայտ է, որ մայիսի 19-ին Ռեիսի-Ալիեւ բանակցությունները շատ բարդ են եղել եւ ավարտվել են սկզբունքային անհամաձայնությամբ:

Եւ սա այն իրավիճակը չէ, երբ խնդիրը վերաբերում է Ադրբեջան-Իսրայել համագործակցությանը՝ ինչպես մեզանում սովորաբար գնահատում են իրանա-ադրբեջանական հարաբերությունները: Ավելի պարզ, քան ձեւակերպել է Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հազիվ թե հնարավոր է ասել. Մոսկվան եւ Անկարան Հարավային Կովկասում Իրանի ազդեցությունը չեզոքացնելու նախագիծ ունեն: Հայաստանի էքզիստենցիալ մարտահրավերն, ըստ էության, այստեղ է: Եւ եթե նախագահական ընտրություններից հետո Իրան-Արեւմուտք հարաբերություններում գոնե «հալոցքի» հեռանկար չբացվի, ապա Հարավային Կովկասում Ալիեւն, իրոք, ստանալու է Կովկասի «փոխարքայի» կարգավիճակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում