Thursday, 23 05 2024
Մինսկի խմբի եւ նրա մանդատի պահպանումը նաեւ հայ-ադրբեջանական արդարացի սահմանազատման երաշխիք է
14:45
Ջիմ Կոստան հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կիրառել Ադրբեջանի վրա ունեցած լծակները այդ երկրի դատապարտելի արարքների ժամանակ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Ջիջի» ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության համար վարույթ է հարուցվել
Սինգապուրը Ղազախստանում 1.7 մլրդ դոլարի ներդրումներ է արել
14:15
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Մեքսիկայում 9 մարդ է զոհվել նախընտրական միջոցառման ժամանակ բեմի փլուզման հետևանքով
Բելգորոդը ենթարկվել է զանգվածային գնդակոծության․ կա զոհ
Առաջին անգամ ՀՆԱ-ի աճը էապես տարբերվում է տնտեսական ակտիվության ցուցանիշից․ այն կազմել է 14,3%
13:15
Նավթի գները նվազել են- 22-05-24
13:00
Ստեղծվել է ԵՄ դիվանագիտական ակադեմիա
Ռուսաստանում ձերբակալվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալը
Կիրանցիներից կլինեն մարդիկ, որոնք տեղի կտան փոխհատուցմանը. սպառնալիքների, ճնշումների տակ են
Խորհրդայինից մնացած մարդու մեջ սոցիալ-հոգեբանական ճեղքվածք կա՝ սեփականի և պետականի միջև. ո՞նց փոխենք
Փոփոխվել են դպրոցների ֆինանսավորման մեխանիզմները՝ 6.6 մլրդ դրամով ավելացել է, կազմելով 121 մլրդ դրամ
Իմպիչմենթի հարցը մեր օրակարգում է, կախված է շարժման արդյունքից. Օհանյան
12:15
ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Էնթոնի Բլինքեն
Փաշինյանի իշխանությունը ոչ լեգիտիմ է, քանի որ ապօրինի սահմանագծում է արվում և բռնագաղթվել է Արցախը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419. ՊԵԿ
Ալիեւը «վերջին մարդ»՝ աղետներից առաջ
11:54
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք
Ճամբարակի ավտոճանապարհի որոշ հատվածներում կատարվել են ուսումնասիրություններ
11:30
ԱՄՆ-ն Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու բանակցություն չի վարում
11:15
Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Մեքենան կողաշրջվել է

Ակբա բանկը Հայաստանում առաջինը ներկայացնում է նոր իննովացիոն լուծում

Ակբա բանկը Հայաստանում առաջինը ներկայացնում է նոր իննովացիոն լուծում, որը NFC հնարավորությամբ անդրոիդ հեռախոսը վերածում է անկանխիկ վճարումներ ընդունող POS տերմինալի։ Բանկի Acba SoftPOS հավելվածը վճարումներ է ընդունում ArCa, Visa, Master, AMEX, MIR վճարային անհպում քարտերով, ինչպես նաև սմարթ հեռախոսներով և ժամացույցներով։ Իրավաբանական անձինք Acba SoftPOS հավելվածը կարող են ներբեռնել Google Play-ից. սմարթֆոնը պետք է ունենա NFC-ի հնարավորություն։

Տեխնոլոգիան «գրպանի գործիք» է՝ հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար. օրինակ՝ առաքիչները մեծ սարքեր տեղափոխելու փոխարեն կկարողանան վճարում ընդունել միանգամից սմարթֆոնով։

«Acba SoftPOS հավելվածը ստեղծված է Tap to Phone տեխնոլոգիայի վրա և  թույլ է տալիս ընդամենը մի քանի հպումով անդրոիդ սմարթֆոնը վերածել վճարային տերմինալի։ Acba SoftPOS հավելվածի ներդրմամբ նպատակ ենք ունեցել լուծել բիզնեսի ներկայացուցիչների խնդիրները, մասնավորապես ռեստորանների, առաքման ծառայությունների, տաքսիների, վաճառակետերի՝ վճարումներ ընդունելու հնարավորությունը՝ ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ։ Այս տեխնոլոգիայի ներդրմամբ հնարավորութուն ենք տալիս Հայաստանում զարգացնել և տարածել անկանխիկ վճարումները: Վերջինս հնարավորություններ է տալիս հասնել նաև մեր առջև դրված խնդիրների կատարմանը երկրի թվային տրանսֆորմացիայի շրջանակում»,- նշել է

Ակբա բանկի թվային բիզնեսի վարչության պետ Արթուր Կարճիկյանը:

«Հավելվածն ունի բոլոր հնարավորությունները, ինչ ավանդական POS տերմինալները: Բանկը տրամադրում է անհատական օգտագործման գաղտնաբառ, որը մուտքագրելով հավելվածում՝ հեռախոսը պատրաստ կլինի վճարումներ ընդունելու»,- նշում է բանկի POS տերմինալների  սպասարկման բաժնի պետ Արտակ Թադևոսյանը:

Ակբա բանկը շարունակում է թվային վճարային գործիքների ներդրմամբ խթանել անկանխիկ գործարքների տարածումը Հայաստանում։ Արագ և հարմարավետ Acba SoftPOS-ը կնպաստի երկրում բիզնեսի էկոհամակարգի զարգացմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում