«Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Նշենք, որ Երևան ժամանելուց առաջ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հանդիպումներ էր ունեցել Վրաստանում ու Ադրբեջանում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի հետ:
Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ի համար կարևոր է, որ տարածաշրջանը իրենց համար կանխատեսելի լինի․ «ԱՄՆ-ն ցանկանում մեր տարածաշրջանում լինի կայունություն, խաղաղ համագործակցություն»: