Monday, 29 04 2024
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»

Արևմուտքը կառաջարկի Փաշինյանին երկու «կրակի» միջև ընտրություն կատարել․ Տրոֆիմչուկ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների  ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը։

-Պարոն Տրոֆիմչուկ, ինչպե՞ ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցը։ Աշխարհաքաղաքական ներկայիս իրողությունների պայմաններում, ըստ Ձեզ, այն ի՞նչ տվեց։

Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն արդեն կարելի է անվանել ավանդական. ձևաչափն ինքնին կայացած է՝ և՛ ղարաբաղյան հիմնախնդրի երկկողմանի քննարկման, և՛ հայ-ռուսական հարաբերությունների հարցերում։ Նախապես պարզ էր, և ես այդ մասին խոսել եմ հանդիպումից առաջ իմ հարցազրույցներում, որ այն սենսացիաներ չի բերի, ինչպես Ղարաբաղի շուրջ գրեթե բոլոր նման բանակցությունները։ Բացառությամբ, իհարկե, 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ զրույցից։ Ավելին, Մոսկվայի բանակցություններն այժմ այլ նպատակ ունեն՝ ինչպիսին օրինակ ազդանշան ուղարկել Բրյուսելին, որ Մոսկվան չի մղվի ղարաբաղյան կարգավորման լուսանցք։ Հիմա այս երկու գործընթացները՝ Մոսկվան ու Բրյուսելը, կարծես թե զուգահեռ են ընթանում, հատկապես այն բանից հետո, երբ Սերգեյ Լավրովը մի քանի թարմ խոսք ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին։ Նիկոլ Փաշինյանը դեռ չի գտնվում, այսպես ասած, եէկու ժայռի արանքում, բայց մոտ ապագայում տեղի ունեցող իրադարձություններն անխուսափելիորեն Հայաստանին կդնեն այս ռեժիմում՝ հաշվի առնելով միջազգային իրավիճակի հետագա սրումը և Արևմուտքի ճնշումը. Ռուսաստանին Իսկ Արևմուտքը Փաշինյանին կառաջարկի ընտրություն կատարել երկու «կրակի» միջև։

-Ընդունվել է 30 կետից բաղկացած հայ-ռուսական համատեղ հայտարարություն, որտեղ մի կետով նշվում է  երկկողմ մտահոգություն միակողմանի սահմանափակումների մասին, մեկ այլ կետով էլ նշվում է, որ մի երկրի անվտանգության ապահովումը չպետք է լինի ի հաշիվ մյուսի անվտանգության։ Սա կարո՞ղ ենք համարել Ռուսաստանին փաստացի աջակցություն՝ Ուկրաինայում ծավալած գործողությունների հետ կապված։

Հայաստանի աջակցությունը Ռուսաստանի գործողություններին այս հարցում առանձին հայտարարությունների կարիք չուներ, քանի որ պաշտոնական Երևանը և անձամբ Փաշինյանը թույլ չտվեցին կոշտ հայտարարություններ այս հարցում։ Սակայն այս թեմայով հատուկ իրավական դրույթը Մոսկվային և Երևանին ավելի կկապի՝կոնկրետ պարտավորությունների մասով՝նման դժվարին պահին։ Հայաստանի համար ավելի հեշտ է դիմակայել հակառուսական պատժամիջոցների հարցում Արեւմուտքի ճնշմանը, եթե նկատի ունենանք, որ նույնիսկ հարեւան Վրաստանն, օրինակ, նույնպես իր կարծիքն ունի այս հարցում։ Այսինքն՝ Հայաստանն այստեղ հեռու է միայնակ լինելուց։

Խոսելով Ռուսաստանի գործողություններին Փաշինյանի անմիջական աջակցության մասին՝ հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը, փաստորեն, ղեկավարել է Ղազախստանում հունվարյան ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունը՝ լինելով նախագահի կարգավիճակում։ Ուստի նա ոչ միայն Ռուսաստանի կողքին է բոլոր նման հարցերում, այլ բոլոր գործողությունների անմիջական մասնակիցն է։ Ներառյալ ընթացիկ ժամանակը: Ի դեպ, Արևմուտքը դեռ իր կարծիքը չի հայտնել Ղազախստանի հունվարյան իրադարձությունների վերաբերյալ, նրան ուղղակի շեղել է Ուկրաինան։ Բայց Արևմուտքը և, մասնավորապես, Միացյալ Նահանգները, ինչպես գիտեք, երբեք ոչինչ չեն մոռանում։ Ուստի Հայաստանն իրականում Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական եղբայրության անդամ է, նույնիսկ եթե նրա զինվորներն այս կարգավիճակում դեռ չեն մահացել։

-Ի՞նչ կստանա Հայաստանն այդ աջակցության դիմաց։

Հայկական կողմը «վերջ» ստացավ ղարաբաղյան երկրորդ պատերազմին, սա ավելի քան բավարար է, չնայած որոշ մանրամասների, որոնք հարիր չեն հայ հասարակության որոշակի հատվածին և առանձին արմատականներին։  Եթե ​​սա մոռացվել է, ապա ղարաբաղյան պատերազմի հերթական ալիքը միշտ կարող է հիշեցնել այս մասին։ Մենք պետք է գիտակցենք, որ Ռուսաստանի Դաշնությունը ամենակարող չէ և անում է առավելագույնը, ինչ կարող է իր հայ դաշնակիցների համար։ Հետեւաբար, չպետք է մեղադրեք նրան այն բանի համար, ինչ նա չի կարող անել՝ օբյեկտիվ պատճառներով։

Ես չեմ խոսում ռուսական աջակցության տնտեսական բաղադրիչի մասին, սա արդեն բոլորին պարզ է։ Եթե ​​այն փոքր ու աննշան է թվում, ապա մնում է միայն սպասել այդ չարաբաստիկ օրվան, երբ ուրիշն այն կտրամադրի։ Եվ պարզապես համեմատեք՝ ինչ էր և ինչ է դարձել։ Չէ՞ որ համեմատության մեջ միշտ ամեն ինչ պարզ է դառնում։

Ի դեպ, արևմտյան առաջատար երկրներն արդեն հասցրել են գնահատել հայկական բանակի ներուժը 2020 թվականի աշնանային պատերազմում, և այդ գնահատականը դժվար թե դուր գա հենց հայերին։ Սա ռազմական տեսության հարց է բարձրացնում՝ ԱՄՆ-ը զենք կտա՞ հայկական բանակին, եթե հանկարծ նման անսովոր թեմա առաջանա։ Հավանաբար՝ոչ։

 «Նախագահ Պուտինի հետ վերջնական համաձայնության ենք եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ», – այսօր Մոսկվայում, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, ասել է Հայաստանի վարչապետը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ վերջնական պայմանավորվածությունների մասին կարող է խոսքը գնալ։

 

Ի սկզբանե՝ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ը, այս համաձայնագրերը վերջնական էին եւ ենթակա անհապաղ կատարման։ Սա հաստատելու համար լրացուցիչ փաստաթուղթ չի պահանջվում: Ավելին, այս պայմանավորվածությունից հետո հայտնվեց համապատասխան աշխատանքային խումբ՝ կազմված բարձրաստիճան պատասխանատուներից, որը պարտավոր է վերահսկել համապատասխան կետերի կատարումը, այդ թվում՝ տրանսպորտային միջանցքների հարցում։ Ուստի հարցի ձգձգումը ոչ միայն անտրամաբանական է, այլեւ վտանգավոր՝ հղի ղարաբաղյան պատերազմի շարունակությամբ։ Բոլոր կետերը ուժի մեջ են, դրանք պետք է կատարվեն։ Եվ այս մասին Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ հիշեցրին Ռուսաստան կատարած այցի ժամանակ։ Ավելին, ապաշրջափակված Ղարաբաղը և ամբողջ Հարավային Կովկասն այսօր Մոսկվայի համար ավելի կարևոր են այս կարգավիճակում, քան նույնիսկ 2020 թվականի նոյեմբերին։ Սա այն քիչ շրջաններից է, որը բաց է մնում նորմալ միջպետական ​​աշխատանքի և կյանքի համար։ Բայց Ղարաբաղի խնդիրը դեռ «ականապատում է» այս գոտին։ Ռուսաստանը չի կարողանա մի կողմ կանգնել, եթե Արևմուտքը փորձի «երկրորդ ճակատ» բացել այս առանցքային գոտում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում